Շառլ Ազնավուրի հարազատները կնշեն նրա ծննդյան օրը Հայաստանում եւ Ղարաբաղում15 մայիսի 2009 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի եւ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ, մայիսի 17-22 Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կկազմակերպվեն «Քեզ համար, Հայաստան» համերգներ, նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 85-ամյակին: Համերգին կմասնակցեն Սեդա Ազնավուրյանը եւ Լիզ Սարյանը, ինչպես նաեւ հայ-ֆրանսիակն նվագախումբը Ֆրեդերիկ Մանուկյանի ղեկավարությամբ: Համերգը, որը տեղի կունենա մայիսի 20-ին Երեւանում, բարեգործական է, եկամուտը կփոխանցվի «Օգնեմ»` լեյկեմիայով տառապող երեխաների օգնության հիմնադրամին: Համերգը կանցնի Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: Մամլո ասուլիսում Շառլ Ազնավուրի դուստրը Սեդա Ազնավուրյանն ասաց, որ վերջին համերգը տեղի կունենա մայիսի 22-ին, իր հոր ծննդյան օրը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Սեդա Ազնավուրյանը եւ Լիզ Սարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: «Իմ նախորդ այցից հետո Հայաստանը շատ է փոխվել: Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ,-ասել է Աիդա Ազնավուրյանը,-սա իմ երկրորդ այցն է Հայաստան, վերջին անգամ ես այստեղ եմ եղել 1963թ. »,-ասել է նա: «Յուրաքանչյուր այց Հայաստան չափազանց կարեւոր է ինձ համար: Ես այստեղ էի անցյալ տարի, երբ իմ որդին ամուսնացավ տեղացի հայի հետ, ինչի համար ես շատ ուրախ եմ»,-հավելել է Սեդա Ազնավուրյանը: Եվ Սեդա Ազնավուրյանը եւ Լիզ Սարյանը մանկուց հայերեն են խոսում եւ երգում: Նրանք անակնկալ են պատրաստել հայ հանդիսատեսի համար եւ կկատարեն Սայաթ-Նովայի երգերից մեկը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |