Երեւանում երկու ներկայացում է բեմականացվել ըստ Հովհաննես Թումանյանի հեքիաթների25 մայիսի 2009 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Ագուլիս» տիկնիկային թատրոնում երկու ներկայացում է բեմականացվել ըստ Հովհաննես Թումանյանի «Ոսկու կարասը» եւ «Կիկոսի մահը» հեքիաթների, գերմանական Theodor-Heuss- Kolleg կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: 12 երեխաներ, որոնցից 6-ը Մարի Իզմիրլյան մանկատան սաներ են, ներկայացրել են տիկնիկային ներկայացումներ: Տիկնիկները երեխաները պատրաստել են սեփական ձեռքերով կազմակերպիչների օգնությամբ: Այս նախագծի կազմակերպիչներն են Theodor-Heuss- Kolleg-ին կից սեմինարի նախկին մասնակիցներ Տաթեւիկ Սահրադյանն ու Վարսենիկ Մինասյանը: «Նախագծի նպատակն է մանկատան սաների ինտեգրումը հասարակությանը: Շփումը խառը խմբում թույլ կտա երեխաներին իրենց հասարակության լիիրավ անդամ զգալ: Նախագիծը հաջողվել է: Օրեցօր զգալի էր երեխաների մտածողության եւ ֆանտազիայի զարգացումը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել նախագծի կազմակերպիչ Տաթեւիկ Սահրադյանը: «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանն իր հերթին ասել է.«Մեզ մոտ քիչ չեն նախաձեռնող եւ տաղանդավոր մարդիկ: Ուրախալի է այն, որ իրենք ճիշտ մտածողություն ունեն, աչքի են ընկնում մարդասիրությամբ: Այս նախագիծը հենց դրա ապացույցն է»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |