Հայաստանի պետական կամերային նվագախումբը անակնկալ է պատրաստել դասական երաժշտության երկրպագուների համար

PanARMENIAN.Net - Պետական կամերային նվագախումբը 10 տարվա ընթացքում շուրջ 100 համերգ է տվել երկրի մարզերում, որոնցից 11-ը 2009թ.-ին:



«Մարզերում կան դասական երաժշտության անկեղծ երկրպագուներ: Սխալ են այն պնդումները, թե դասական երաժշտությունը Հայաստանում պահանջարկ չունի: Մեր առաջնային խնդիրը պետք է լինի հնարավորություն ընձեռել երկրի ողջ բնակչությանը լինել լավ գեղարվեստական ցուցահանդեսներում, կենդանի կատարմամբ դասական երժշտության համերգներում, մասնակցել տարբեր փառատոների: Դրա համար մենք ինքներս պետք է հանդես գանք նաեւ երկրի մարզերում»,-հայտարարել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը:



Տնտեսական ճգնաժամի պատճառով հետաձգվել են նվագախմբի 2010 թվականի արտասահմանյան շրջագայությունները: Չնայած դրան, ըստ Ա.Ղարաբեկյանի, նվագախումբն աշխատելու է, գործադրելով բոլոր ջանքերը եւ շուտով անակնկալ կմատուցի դասական երաժշտության սիրահարներին, որի մանրամասների մասին Ա.Ղարաբեկյանը դեռեւս գերադասում է լռել:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---