Ստեղծվել է «Տիգրանակերտ» պետական պատմական արգելոցը 7 հուլիսի 2009 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Արդեն 4 տարի է, ինչ արցախյան Տիգրանակերտում հնագիտական պեղումներ են անցկացվում, որոնք այս տարի վերսկսվեցին հունիսի 16-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 25-ը: Աշնանը կներկայացվեն արված բացահայտումներն ու պեղումների արդյունքները, իսկ երեկ արցախյան արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց հուշարձանի ու հատկապես պեղումների ժամանակ 3 մ խորության վրա հայտնաբերված 4-րդ դարի եկեղեցու պահպանման խնդիրը: 2009թ. ԼՂՀ կառավարությունը 35 մլն դրամ է հատկացրել «Տիգրանակերտ» պետական պատմական արգելոցի պեղումների ու վերականգնման համար: Գտածոներն մինչ օրս պահպանվում են Երեւանի պետական համալսարանի հնեաբանական լաբորատորիայում, որտեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում : Ինչպես հաղորդել է Համլետ Պետրոյանը, ԼՂՀ իշխանությունները մտադիր են թանգարանի վերածել Փանախ խանի ամրոցը (18 դար), ինչն, ըստ հնագետների, աննպատակահարմար է: Տիգրանակերտը անտիկ դարաշրջանի քաղաք է, որն Արցախում հիմնել է հայ թագավոր Տիգրան Մեծը (95-55թթ. մ.թ.ա): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ |