«Ամառային ներշնչանքն» Արտաշատում է

PanARMENIAN.Net - 2009 թ. օգոստոսի 24-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ն Արտաշատում Հայաստանի գեղագիտական դաստիարակության կենտրոնների եւ արվեստի դպրոցների սաների աշխատանքների հերթական ցուցահանես-մրցույթն է անցկացրել «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում:



Տաղանդների բնօրրան Արտաշատը ՎիվաՍել-ՄՏՍ-ին դիմավորեց ամառային տրամադրությամբ` արտահայտված տեղի գեղագիտական դպրոցներում սովորող երեխաների աշխատանքներում: Թեժ մրցույթում ներկայացված ստեղծագործությունների հիմնական թեման ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր:



«Մենք պետք է խրախուսենք մեր երեխաներին սիրել ստեղծագործական եւ նորարարական աշխատանքը: Վաղվա օրվա մասին հոգալը մեր այսօրվա պարտականությունն է. այն լուսավոր կլինի, եթե այսօր իմանանք, թե ինչպես դաստիարակել մեր երեխաներին եւ ինչպես նրանց տաղանդը դարձնել վաղվա բարօրության գրավականը», - նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգոստոսի 19-ին սկսված «Ամառային ներշնչանք» նախագիծն ընդլայնում է իր սահմանները` ներգրավելով Հայաստանի բոլոր մարզերը եւ երեխաներին մատուցելով աշխատանքում առողջ մրցակցության բերկրանքի նոր պահեր, հաղորդում է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:



«Ամառային ներշնչանք» նախագիծը բացահայտում եւ զարգացնում է Հայաստանի մարզերում բնակվող երեխաների ստեղծագործական տաղանդը: Երեխայի վառ երեւակայությունը մրցույթի հիմնական շարժիչ ուժն է: Աշխատանքների գնահատման չափանիշներն են յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը եւ մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացվում են տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ եւ լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, կամ էլ պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---