Ֆիլադելֆիայում կկայանա Արշիլ Գորկու աշխատանքների «Հետահայաց» խորագրով ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանը կազմակերպել է ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու` ամերիկյան աբստրակցիոնիզմի հիմնադրի աշխատանքների շարժական ցուցահանդեսը: «Հետահայացը» բաղկացած կլինի 180 կտավներից ու գրաֆիկ աշխատանքներից, որոնք հավաքվել են ԱՄՆ ու Եվրոպայի հասարակական ու մասնավոր հավաքածուներից, ինչը թույլ կտա ավելի լավ պատկերացնել նկարչի աշխարհը:



Վերջին անգամ Արշիլ Գորկու աշխատանքների նման մասշտաբի ցուցահանդես անցկացվել է 1981թ.: Ներկայիս ցուցահանդեսի ժամանակ փորձ կարվի ներկայացնելու հայկական մշակույթի եւ 1915թ. Հայոց ցեղասպանության ազդեցությունը նկարչի աշխատանքների ու կյանքի վրա:



Ֆիլադելֆիայում «Արշիլ Գորկի: Հետահայաց» ցուցահանդեսը տեղի կունենա 2009թ. հոկտեմբերի 21-ից 2010թ. հունվարի 10-ը, որից հետո շարժական ցուցադրությունը կտեղափոխվի Լոնդոն` Tate Modern պատկերասրահ (2010թ. փետրվարի 10-ից մայիսի 3-ը), իսկ հետո` Լոս-Անջելեսի Ժամանակից արվեստի թանգարան (2010թ. հունիսի 6-ից սեպտեմբերի 20-ը):



Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ծնվել է 1904թ. Արեւմտյան Հայաստանի Խորկոմ գյուղում` Վանա լճի մոտ: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արշիլն իր մոր եւ երեք քույրերի հետ հասել է Արեւելյան Հայաստան, որտեղ 1919թ. դաժան սովի եւ զրկանքների պայմաններում մահանում է ապագա նկարչի մայրը: Ինքը դրանից հետո տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ վերցնում է Արշիլ Գորկի ծածկանունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---