Երեւանում կկայանա ReadingFest-process արդի հայ դրամատուրգիայի բաց փառատոն

PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Ազգային Թատերական Ստեղծագործական Միավորումը (ԱԹՍՄ) հայտարարում են ReadingFest-process արդի հայ դրամատուրգիայի բաց փառատոնին մասնակցելու դիմում - հայտերի ընդունում: Փառատոնին կարող են մասնակցել ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ դրամատուրգները, սցենարիստները:



Փառատոնի նպատակը` ի հայտ բերել արդի հայ հեղինակների` հասարակական տրամադրությանը ներդաշնակ, սակայն այս կամ այն պատճառով չբեմադրած կամ չէկրանավորված գործերը, բացահայտել նոր անուններ: Կարեւորագույն խնդիրը` նպաստել արդյունավետ ստեղծագործական հանդիպումներին, կենդանի եւ ինքնատիպ մտածողությամբ օժտված հեղինակների եւ տաղանդավոր բեմադրիչների համագործակցությանը:



«ReadingFest-process-ը» ծրագրված է որպես ընթացք, այլ ոչ թե ամենամյա ակցիա, ուստի դիմումների ընդունման ժամկետն անսահմանափակ է: Սահմանափակ է, սակայն, 2009 թ. աշնանային ընթերցումների քանակը (առավելագույնը 12 ընթերցում): Ընթերցումներին անմիջապես հաջորդող քննարկումները (հեղինակների, բեմադրիչների, պրոդյուսերների, դերասանների, քննադատների, լրագրողների, պարզապես դրամատուրգիայով հետաքրքրված հանդիսականների մասնակցությամբ) կանցկացվեն ամեն շաբաթ, երկուշաբթի օրը, ժ. 19.00-ին` Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---