Միայն մեկ օր` հոկտեմբերի 8-ին Գաֆեսճյան մշակութային կենտրոնի մուտքը կլինի անվճար

PanARMENIAN.Net - Գաֆեսճյան մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Երեկոյան «Կասկադ» համալիրի տարածքում տեղի կունենա հրավառություն: Մյուս օրը` հոկտեմբերի 8-ին, բոլոր ցանկացողները կկարողանան այցելել կենտրոն, որտեղ տեղի կունենա «Քեզ համար Հայաստան» ցուցահանդեսի բացումը:



Ցուցահանդեսին կներկայացվի Ջերալդ Լ. Գաֆեսճյանի արվեստի ստեղծագործությունների անձնական հավաքածուն: Չեխ վարպետներ` ամուսիններ Լիբենսկի եւ Բրիխտովայի ավելի քան 100 աշխատանք ներառված է ցուցահանդեսում:



Բացի ցուցահանդեսից, Գաֆեսճյան մշակութային կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում, նույն օրը տեղի կունենա «Լիբենսկի եւ Բրիխտովա» գրքի շնորհանդեսը: Ինչպես ցուցահանդեսի բացմանը, այնպես էլ գրքի շնորհանդեսին ներկա կլինի անձամբ Յարոսլավա Բրիխտովան:



Կենտրոնի բացման շրջանակներում «Արծիվ» ցուցասրահում նոյեմբերի 8-ից 2010 թ-ի հունվարի 31-ը տեղի կունենա հայտնի ամերիկահայ նկարչի Արշիլ Գորկու առաջին բնորինակ գործերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվի նկարչի 16 գծանկար եւ 7 գեղանկար:





Գաֆեսճյան մշակութային կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա կլինեն բիթլերի նախկին կանայք` Սինթիա Լենոնը եւ Փաթի Բոյդը: Մյուսն օրը` հոկտեմբերի 8-ին նրանք կպատմեն Բիթլսի կյանքի մասին:



Միայն մեկ օր` հոկտեմբերի 8-ին Գաֆեսճյան մշակութային կենտրոնի մուտքը կլինի անվճար:



«Կասկադ» համալիրը ընդգրկում է 13 հազար քառակուսի մետր տարածք, 7 տարվա աշխատանքների ընթացքում գրեթե ամբողջովին վերանորոգված է:



Գաֆեսճյան հիմնադրամ թանգարանը ստեղծվել է 2002 թ-ի ապրիլին` ՀՀ կառավարության եւ Ամերիկայում Գաֆեսճյան հիմնադրամ թանգարանի աջակցությամբ:



Հիմնադրամի նպատակն է` ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող արվեստի թանգարան:



ՀՀ կառավարությունը տրամադրել է Հիմնադրամին «Կասկադ» համալիրը մերձակա տարածքով:



Ջերալդ Լ. Գաֆեսճյանը` ամերիկահայ բիզնեսմեն է, որը Ամերիկայում հիմնել է Գաֆեսճյան հիմնադրամ թանգարանը: «Կասկադ» համալիրի վերակառուցման համար 35 մլն դոլար է ներդրել` իր հավաքածուն հայ ժողովրդին անհատույց նվիրելու նպատակով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---