Սլովակիայում բացվել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Սլովակիայի մշակույթինախարարության ցուցասրահում կայացել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ֆոտոցուցահանդեսի պաշտոնական բացումը: Այդ մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ս.թ. հուլիսին Սլովակիա այցելության ընթացքում: Ցուցահանդեսի բացման հետ կապված աշխատանքներն իրականացվել են երկու երկրների մշակույթի նախարարությունների, Վիեննայում Հայաստանի դեսպանության եւ Ս. Փարաջանովի թանգարանի համատեղ ջանքերով:



Բացման խոսքով հանդես են եկել Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը, Սլովակիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Ներկա են եղել Սլովակիայի քաղաքական, հասարակական եւ մշակութային շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, հաղորդում է ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---