Հայ գիտնականները պարգեւատրվել են ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալներով» իրենց բեղուն գործունեության համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանրապետական իններորդ գիտական նստաշրջանը: Արվեստագիտության ասպարեզում իրենց բեղուն գործունեության համար Արվեստի ինստիտուտի վաստակաշատ գիտնականներ Մուրադ Հասրաթյանը եւ Գեւորգ Գյոլդակյանը պարգեւատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:



Նստաշրջանի նպատակնէխթանել արվեստաբանական միտքը եւ երեւան հանել արվեստագիտության առջեւ ծառացած խնդիրները: Ինչպես նշեց Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, նստաշրջանի ընթացքում արվեստագիտության տարբեր ճյուղերի մասին ընթերցված շուրջ 40 զեկուցումները կհրատարակվեն ժողովածուի տեսքով:



Նստաշրջանի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը: «Այս նստաշրջանով ամփոփվում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի 50-ամյա գործունեությունը: Ի մի բերվեց 50 տարվա կատարված աշխատանքը, ներկայացվեց ներկայիս վիճակը եւ ապագա անելիքները»,- ասաց Վլադիմիր Բարխուդարյանը:



ՀՀ գիտությանպետականկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր ողջույնի ելույթում ասաց, որ Արվեստի ինստիտուտը բավականին հաջողություններ է գրանցում: Նա կարեւորեց այն փաստը, որ ինստիտուտում երիտասարդները մեծ ուշադրության են արժանանում:



Արվեստի ինստիտուտը գիտական միակ հաստատությունն է, որտեղ ուսումնասիրվում են հայ արվեստի գրեթե բոլոր ճյուղերը (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ եւ կիրառական արվեստներ, երաժշտություն, թատրոն, կինո եւ հեռուստատեսություն):



Ստեղծման պահին ինստիտուտում գործել են ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտության բաժինները, որոնց հետագայում միացել են ժողովրդական երաժշտության, կինոյի եւ հեռուստատեսության, կիրառական արվեստի բաժինները:



Ինստիտուտում գործում են Արվեստաբանական գրադարանը, Ռուբեն Զարյանի անվան Շեքսպիրագիտական կաբինետ-գրադարանը, Ժողովրդական երաժշտության բաժնի գրադարանը, Արամ Քոչարյանի անվան ձայնադարանը, Արվեստի ինստիտուտի արխիվը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---