Երեւանյան «Հուսո տանը» տեղի ունեցավ Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպանի լուսանկարների ցուցահանդեսի բացումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ն «Հուսո տանը» տեղի ունեցավ Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարտելսի լուսանկարների ցուցահանդեսի բացումը:



«Արդեն երրորդ անգամ է, որ մենք կազմակերպում ենք «Հայաստանը Բարտելսի աչքերով» ցուցահանդեսը: Ավելի վաղ այն Հայաստանում Գերմանիայի շաբաթների շրջանակներում ներկայացվել էր Գյումրիում: Այս անգամ մենք որոշեցինք անցկացնել այն «Հուսո տանը», որպեսզի ցուցահանդեսը այցելող մարդիկ կարողանան ծանոթանալ այդ հիմնարկի գործունեության հետ», - ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը:



Իր հերթին «Հուսո տուն» ծրագրերի բարերար եւ համակարգող Կարլ-Հայնս Շայդեն նշել է. «Ես հույս ունեմ, որ ցուցահանդեսը կօգնի գտնել նոր բարերարներ, որոնք կաջակցեն միջոցներ հայթայթել ծրագրի հետագա իրականացման համար, քանի որ այդպիսի կենտրոնները երկրում անհրաժեշտ են»:



«Այս հիմնարկը արդեն 16 տարի գոյություն ունի: Այստեղ Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցչության եւ ՀՀ-մ Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվում են բազմաթիվ բարեգործական ծրագրեր», - ասել է հիմնարկի ղեկավար Մովսես Պողոսյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---