Դեկտեմբերի 25-ին The Club-ում կկայանա 12 բարդերի երգերից բաղկացած երաժշտական ալբոմի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին The Club-ում կկայանա երաժշտական ալբոմի շնորհանդես, որի մեջ ներառված են 12 հեղինակ-կատարողների` Ռուբեն Հախվերդյանի, Վախթանգ Հարությունյանի, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի, Ռուբեն Բագրատունու եւ այլոց 16 երգեր:



«Bclub «Հեղինակային երգերի ալբոմ N1» այս ձայնասկավառակը 12 հեղինակ-կատարողների համատեղ ներկայանալու առումով աննախադեպ է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց կատարողներից մեկը` Բարդ-ակումբի ղեկավար Վախթանգ Հարությունյանը:



Նրա նախաձեռնությամբ յուրաքանչյուր ուրբաթ The Club-ում հեղինակային երգի երեկոներ էին անցկացվում, ինչը հիմք ծառայեց ձայնասկավառակի ստեղծման համար:



Շնորհանդեսի ընթացքում հեղինակ-կատարողները կներկայացնեն 2009-ի իրենց ստեղծագործական ուղին, կամփոփեն հնգամսյա համերգաշրջանը եւ կներկայացնեն 2010-ի ծրագրերը: Շնորհանդեսիցհետո տեղի կունենա Բարդ-ակումբիայստարվավերջին համերգը զանազան հեղինակ-կատարողների մասնակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---