Սերժ Սարգսյան. «2010 թ. Պետական պարգեւների չափը կավելանա, իսկ մրցանակներն ավելի շատ կլինեն»

Սերժ Սարգսյան. «2010 թ. Պետական պարգեւների չափը կավելանա, իսկ մրցանակներն  ավելի շատ կլինեն» PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արվեստի գործիչներին պարգեւատրեց պետական մրցանակներով: «Ինձ համար սա շատ հաճելի պարտականություն է` մեկ անգամ եւս մեր պետության եւ ժողովրդի անունից երախտիքի ու գնահատանքի խոսքեր ասել այն մարդկանց, ովքեր զարգացնում են մեր մշակույթը, ովքեր, գոնե ժամանակակիցներիս կարծիքով, կարողացել են կերտել մնայուն ստեղծագործություններ: Անշուշտ, ամենից կարեւոր դատավորը ժամանակն է, բայց մենք` ժամանակակիցներս պարտավոր ենք մեր գնահատականը տալ այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին: Ես կասկած չունեմ, որ Հայաստանի պետական մրցանակի արժանացած ստեղծագործությունների մեծ մասը, իրոք, բռնելու է ժամանակի քննությունը», - մրցանակաբաշխության ժամանակ ասել է նախագահը:



«Չնայած տնտեսական ճգնաժամը ծանր հարված է հասցրել երկրին, սակայն ժամանակն է, որպեսզի կրկնապատկվի Հայաստանի պետական մրցանակների դրամական պարգեւների չափը եւ սահմանվեն երկու նոր մրցանակներ` ճշգրիտ ու բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում», - հայտնել է նախագահը եւ ՀՀ պետական մրցանակակիրներին հաջողություն մաղթել:



Հունվարի 21-ին պետական մրցանակների են արժանացել` գրականության եւ հրապարակախոսության բնագավառում Վահագն Գրիգորյանը` «Ժամանակի գետը» վեպի համար, երաժշտության բանգավառում` Երվանդ Երզնկյանը, «Քրոնիկոն» ստեղծագործության համար, ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում մի խումբ ճարտարապետներ պարգեւատրվել են ՀՀ պաշտպանության նախարարության վարչական նոր շենքի նախագծի համար, նրանք են` Ստեփան Նազարյանը, Լեւոն Քրիստափորյանը, Հայկ Այվազյանը, Վահանդուխտ Եգերյանը, Գրիմա Հովսեփյանը, Ալբերտ Հայրապետյանը, Գրիգոր Ազիզյանը (խմբի ղեկավար), գեղանկարչության բնագավառում պարգեւատրվել են «Հայ արվեստի պատմություն» կատալոգի ստեղծագործական խմբի անդամներ Արարատ Աղասարյանը, Վիգեն Ղազարյանը, Հրավարդ Հակոբյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---