Վենետիկում տեղի ունեցավ Հայ Մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստը
Հայաստանի պատվիրակությունը այցելել է Սբ. Ղազար կղզի

Վենետիկում տեղի ունեցավ Հայ Մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստը <br />
Հայաստանի պատվիրակությունը այցելել է Սբ. Ղազար  կղզի PanARMENIAN.Net - Նիստի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարն ու դեսպանը, ինպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, այցելեցին Սբ. Ղազար կղզի, ուր Մխիթարյան Միաբանության հետ` աբբահայր Եղիա Քիլաղբյանի գլխավորությամբ քննարկեցին Իտալիայում 2012թվականի հունվարին Հայ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկի կազմակերպման ու այդ ուղղությամբ հայկական հարուստ մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված հարցերը:



Վենետիկ այցելության ընթացքում Հասմիկ Պողոսյանն ու Ռուբեն Կարապետյանը հանդիպումներ ունեցան Լա Ֆենիչեե թատրոնի եւ Կոռեռե թանգարանի տնօրենների հետ, ինչպես նաեւ պատվիրակության մյուս անդամների հետ այցելեցին Չինիի հիմնադրամի կենտրոն:



Վենետիկից հետո ՀՀ մշակույթի նախարարն ու դեսպանը մեկնեցին Ռիմինի, ուր քաղաքապետարանում պաշտոնական արարողության ժամանակ Հասմիկ Պողոսյանը աշխարհահռչակ գրող եւ կինոսցենարիստ Տոնինո Գուեռայի 90-ամյակի կապակցությամբ վերջինիս հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Պատվո շքանշանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---