«ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբը 25 տարեկան է

PanARMENIAN.Net - 25 տարի առաջ` 1985 թվականին հիմնադրված «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի գործունեության ոլորտը բավականին լայն է եւ ներառում է համաշխարհային ու հայկական նավագնացության եւ նավաշինության պատմությունը, հնագույն հայկական նավերի վերականգնումը, պատմական փորձարկումները, ծովային ուղիների, հին քարտեզների, նավագնացային գործիքների, դրոշների ուսումնասիրությունը, հայ ծովագնացների մասին տեղեկությունների հավաքագրումը, ստորջրյա հնագիտական ուսումնասիրություններն ու հետազոտությունները:



Ակումբի անդամները պարբերաբար մասնակցում են ծովային հնագիտության եւ

նավագնացության պատմության վերաբերյալ գիտաժողովների եւ հրատարակել են

բազմաթիվ հոդվածներ: Ակումբը կապեր է հաստատել նմանատիպ

կազմակերպությունների հետ ամբողջ աշխարհով մեկ եւ անդամ է Ծովային

հետազոտությունների միջազգային ընկերության, Ծովային պատմության

միջազգային հանձնաժողովի եւ Հայկական աշխարհագրական ընկերության:



«Այաս» ծովային հետազոտությունների ակումբն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր եւ դրանցից առավել հայտնին XII-XII դարի Կիլիկիո Հայկական առագաստանավի կրկնօրինակի վերականգնում է, որ իրականցվել է 1985-2003 թթ, եւ «Նավարկությունը յոթ ծովերով» նավարշավը Եվրոպայի շուրջ «Կիլիկիա»

առագաստանավով (2004-2006թթ):



«Այաս»-ի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի մարտի 25-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք հանդիսավոր երեկոյով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---