Ալ Պաչինոն կատարել է “Դոկտոր մահի” դերը

Ալ Պաչինոն կատարել է “Դոկտոր մահի” դերը

PanARMENIAN.Net - Նյու Յորքի Ziegfeld Theatre-ում ապրիլի 15-ին տեղի ունեցավ “Դու չես ճանաչում Ջեկին” ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Ջ.Գևորգյանի մասին, որն առավելապես հայտնի է, որպես “Դոկոտոր մահ”: Ֆիլմում բժիշկի դերը կատարում է հայտնի դերասան Ալ Պաչինոն: Պրեմիերայի ժամանակ դերասանը պատմել է, որ ինքը Գևորգյանը հրավիրեց իրեն Դեթրոյթ` պոկեր խաղալու: “Ես կարծեցի, որ կանեմ դա Ջեկի համար, այսինքն` կնկարահանվեմ ֆիլմում”,-ասել է դերասանը: Ալ Պաչինոյից բացի, գլխավոր դերակատարներն են Սյուզան Սարանդոնը, Դենի Հյուսթոնն ու մյուսները:

Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա` պատմություն է բժիշկի մասին, որը կողմ է էվտանազիայի օրինականացմանը: Ֆիլմի պրեմիերային ներկա էր ինքը Ջեկ Գևորգյանը: “Ես անկացրեցի ժամանակը`փորձելով հասկանալ նրան: Որմանք չեն հասկանում, թե որքան դժվար է միշտ հանրության ուշադրության կենտրոնում լինել, աշխատել ԶԼՄ-ների, կամերաների հետ, սակայն ֆիլմը կօգնի ավելի լավ ճանաչել Ջեկին, ճանաչել նրան այնպես, ինչպիսին նա կա”,-ասել է Ալ Պաչինոն: Իր հերթին “Դոկոտոր մահը” հայտարարել է, որ տպավորված է Ալ Պաչինոյի խաղով: “Դա աներևակայելի է: Ես ուղղակի շոկի մեջ էի”,-ասել է բժիշկը:

“Դու չես ճանաչում Ջեկին” ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքով, հաղորդում է Accesshollywood.com-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---