Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը մասնակցել է Ազգային խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին

Եգիպտոսում  Հայաստանի դեսպանատունը մասնակցել է Ազգային խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Կահիրեի Ազգային խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին, որը նախաձեռնել էր Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտի տիկինը` Լեյլա Աբուլ Ղեյտը:

Փառատոնը, որին մասնակցել են ավելի քան 50 երկրների դեսպանություններ, մեծ հետաքրքրություն էր առաջացրել Կահիրեի հասարակության լայն շրջանում:

Հայաստանի տաղավարի պատշաճ կազմակերպմաննիր ակտիվ մասնակցությունըբերեցԵգիպտահայ տիկնանց հանձնախումբը: Արաբական, եվրոպական, ԼատինականԱմերիկայի, Հեռավոր Արևելքի և աֆրիկյան երկրների խոհանոցների կողքին հայկական ավանդական ուտեստները, քաղցրավենիքն ու գինին արժանացան եգիպտացի և օտարերկրյա այցելուների ամենաբարձր գնահատականին: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---