Մայիսի 5-14-ին թանգարաններում կկազմակերպվի Եվրոպայի օրվան նվիրված երաժշտական փառատոն

Մայիսի 5-14-ին թանգարաններում կկազմակերպվի Եվրոպայի օրվան նվիրված երաժշտական փառատոն

PanARMENIAN.Net - Մայիսի 5-14-ին ԵՄ պատվիրակության և ԴՎՎ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Վանաձորում, Գյումրիում և Երևանում կկազմակերպվի երաժշտական փառատոն թանգարաններում` նվիրված Եվրոպայի օրվան: Փառատոնի շրջանակներում պլանավորվում են մի շարք միջոցառումներ. «Եվրոպական մշակույթ» թեմայով դասախոսություններ, երաժշտության վարպետության դասեր երեք քաղաքներում:

Փառատոնը կեզրափակվի Ա. Խաչատրյանի անվան եռյակի համերգով: Կհնչեն եվրոպական և հայկական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Փառատոնը կազմակերպվում է «Ձանձրույթից, փոշուց և քայքայումից այն կողմ- թանգարանները որպես ցկյանս ուսումնառության տարածքներ ինտելեկտուալ երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2008թ. դեկտեմբերին:

Այս տարածաշրջանային ծրագիրը իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Ռուսաստանում՝ ԵՄ «Ներդրումներ մարդկանց մեջ` տեղական մշակույթի մատչելիություն, մշակութային բազմազանության պաշտպանություն և զարգացում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը` ութ կազմակերպությունների հետ համատեղ, դրանք են` Հայաստանի թանգարանների աշխատակիցներ և ընկերներ (AMWF), Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն (ԱԶԳԿ), Թանգարանների միջազգային խորհրդի Ադրբեջանի ազգային կոմիտե (ICOM), Ադրբեջանի գորգերի և կիրառական արվեստի պետական թանգարան, Վրաստանի թանգարանների ընկերների միություն (GNMFA), Վրաստանի մեծահասակների կրթության միություն (AEAG), Ավանդական արվեստների կենտրոն (Ռուսաստան, Տոսնո), Կարելական մշակույթի կենտրոն (Պետրոզավոդսկ, Ռուսաստան):

Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։

Ծրագրի բյուջեն կազմում է € 550.000. որից € 495.000 տրամադրում է Եվրոպական միությունը, իսկ € 55.000`Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը: Այս մասին հաղորդում է ԵՄ պատվիրակության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---