«Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ճապոնացի լուսանկարչի ցուցահանդեսը 7 հունիսի 2010 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրա` Չինաստան, Տիբեթ, Նեպալ, Հնդկաստան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան կատարած ճանապարհորդությունների ժամանակ արված լուսանկարները: «Ես փորձում էի ցույց տալ գեղեցկությունն ամեն ինչում, քանի որ ամեն ինչ, լինի դա բնություն, երեխա, ժպիտ, աղոթք, ունի իր յուրահատուկ գեղեցկությունը: Ես յուրահատուկ ուժ եմ գտնում աղոթքի և աղոթող մարդկանց մեջ` անկախ նրանց կրոնական պատկանելությունից»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ցուցահանդեսում ներկայացված են սրբավայրերի և տարբեր երկրների աղոթող մարդկաց լուսանկարներ: Իմանիշին ավելացրեց նաև, որ Ճապոնիայում գտնվող իր հարազատ քաղաքը բնությամբ շատ նման է Հայաստանին և այստեղ նա հոգևոր արժեքներ է գտնում, այդ պատճառով շատ ուրախ է իր աշխատանքները Հայաստանում ներկայացնելու համար : Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |