Դանիել Երաժիշտ. Յաթաղանը ձեռքին մարդը չէր կարող «Կռունկ» ստեղծել

Դանիել Երաժիշտ. Յաթաղանը ձեռքին մարդը չէր կարող «Կռունկ» ստեղծել

PanARMENIAN.Net - «Թուրքիան հիմա էլ գողանում է հայկական երգեր, բայց այնպիսի երգեր, որոնց համար պետք չէ ափսոսալ», - հայտարարել է «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը: Նրա խոսքերով, թուրքերը միշտ գողացել են հայկական երգեր, չէ որ յաթաղանը ձեռքին մարդը չէր կարող «Կռունկ» հորինել:

Բայց հայերը երգեր են գողանում թուրքերին հավասար, կարծում է հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը: Նրա խոսքերով, եթե Հայաստանում ներկայացնեին որակյալ թուրքական երգեր, ապա դրանք մեծ լսարան կնվաճեին: Հիմա հայերը լսում են այն, ինչ նրանց մատուցում են: «Թուրքիայի հետ սահմանը վաղուղ բաց է, քանի որ հայկական ռեստորաններում լսում են թուրքական երգեր»,- ասել է Հախվերդյանը:

Ռուբեն Հախվերդյանը նաև ավելացրել է, որ եթե նրա երգերը կատարեին թուրքերենով, ապա նա դեմ չէր լինի այն պայմանով, որ դրանք լավ կատարեին: «Իմ երգերը երգում են ռուսերենով և չեխերենով, և ես դեմ չեմ, բայց եթե իմ երգը վատ կատարեն, ես կհրաժարվեմ նրանից»,- ասել է երաժիշտը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---