Արսինե Խանջյան. «Մշակույթի և քաղաքականության կապը արվեստի գործիչներին որոշակի ազատություն է տալիս»

Արսինե Խանջյան. «Մշակույթի և քաղաքականության կապը արվեստի գործիչներին որոշակի ազատություն է տալիս»

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Երևանում «Մշակույթի քաղաքականություն» թեմայով տեղի է ունեցել բաց քննարկում, որը կազմակերպել էին «Սիվիլիթաս» հիմնադրամը և Counterpart International կազմակերպությունը: Քննարկումը երկու մասից էր կազմված: Առաջին մասում կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը Counterpart International կազմակերպության նախագահի տեղակալի և հայկական ծրագրերի ղեկավար Ալեքս Սարդարի հետ միասին քննարկել է հասարակության մեջ հայ կնոջ դերի և քաղաքականության և մշակույթի կապի վերաբերյալ հարցեր:

«Վերջին տասը տարվա ընթացքում մշտապես Հայաստան այցելելով` ես նկատել եմ, որ հայ կանայք սկսել են իրենց ավելի լավ դրսևորել, փոխել են վարքը, փոխվել է նաև հասարակության մեջ նրանց կարգավիճակը: Սակայն դեռևս չեմ կարող ասել, որ հայ կանայք հասարակական կյանքում նույնքան ակտիվ են, որքան եվրոպացի կանայք», - ասել է Արսինե Խանջյանը: Նրա խոսքերի համաձայն, հայ կանայք եվրոպացի կանանց զիջում են նաև իրենց քաղաքական ակտիվությամբ: «Ես, այո, տեսնում եմ քաղաքականության մեջ հայ կանանց, սակայն նրանք քիչ են և երկրում բարձր պաշտոններ չեն գրավում»:

Արվեստի և քաղաքականության մասին խոսելով, Արսինե Խանջյանը նշել է, որ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում և այլ երկրներում պետությունը ֆինանսավորում և աջակցում է արվեստին: «Դա բնական է, քանի որ յուրաքանչյուր երկրի քաղաքագետները հասկանում են արվեստի փոխկապակցությունը և մշակույթի, և տնտեսության հետ: Այդ կապը արվեստի գործիչներին տալիս է որոշակի ազատություն», - ասել է Ա.Խանջյանը, ավելացնլով, որ ամուսնու` Ատոմ Էգոյանի հետ այցելել են հայկական տարբեր հրաշալի թանգարաններ և զարմացել են իմանալով, որ արվեստի մարդիկ շատ հարցեր հենց իրենք պետք է լուծեն ու ամեն ինչ կազմակերպեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---