Ստամբուլում չի կայանա Ջիվան Գասպարյանի համերգը

Ստամբուլում չի կայանա Ջիվան Գասպարյանի համերգը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Ստամբուլում նախատեսված աշխարհահռչակ դուդակահար Ջիվան Գասպարյանի և ժողովրդական երգիչ Յավուզ Բինղոլի համատեղ ելույթը չի կայանա: Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, Գասպարյանի խոսքերով, «Ստամբուլ 2010` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» կազմակերպչական կոմիտեն հավանություն չի տվել համերգի անցկացման համար: «Որոշում է ընդունվել համերգը չեղյալ հայտարարելու մասին, բայց ես բացատրություններ չեմ ստացել: Ես շատ եմ ցավում»,- ասել է Գասպարյանը:

Սեպտեմբերի 1-ը Թուրքիայում և Հյուսիսայի Կիպրոսում նշվում է որպես Խաղաղության համաշխարհային օր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---