ReAnimania փառատոնի շրջանակներում կանցկացվի Ռոբերտ Սահակյանցի հիշատակին նվիրված հուշ-երեկո30 օգոստոսի 2010 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Միջազգային անիմացիոն ReAnimania կինոփառատոնի 25 ծրագրերից բացի, ներկայացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի հայ վարպետների մեծարման «Հայկական ներկապնակ» հատուկ ծրագիրը: Այս մասին հայտնել է փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին` օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, այս ծրագիրը հայ ռեժիսորներին հատուկ մրցանակներ շնորհելու միջոց չէ միայն: «Մենք հետևում ենք միջազգային կինոփառատոնի ի սկզբանե սահմանված սկզբունքին, ըստ որի փառատոնի շրջանակներում չենք կարող հայկական օրեր անցկացնել: Հավանական է, որ հայ անիմատորների առանձին մի փառատոն անցկացնենք, ReAnimania կինոփառատոնի շրջանակներից դուրս: «Հայկական ներկապնակը» նախատեսում է ամեն օր մեկ ժամ նվիրել Հայաստանի հայտնի անիմատորներին, ովքեր հոբելյան են նշում, ինչպես օրինակ` Լյուդմիլա Սահակյանցը կամ Ստեփան Անդրանիկյանը: Ռոբերտ Սահակյանցի հիշատակին նվիրված առանձին ծրագիրը կանցկացվի փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 10-ին: Ռոբերտ Սահակյանցը եթե ողջ լիներ, այսօր կնշեր իր 60 ամյակը»,- նշել է Վրեժ Քասունին: ReAnimania կինոփառատոնի ծրագրերից հարկ է նշել լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, դիպլոմային աշխատանքներ և այլ անվանակարգեր: Այս տարի սահմանվել է նաև հատուկ մրցանակ`կարճամետրաժ մուլտֆիլմերի համար հորինված լավագույն երաժշտության համար: «Դա հեղինակներին կդրդի հատուկ կարճամետրաժ ֆիլմերի համար երաժշտություն գրել: Միաժամանակ այն նաև միջազգային փառատոներում լայնորեն տարածված անվանակարգ է», - ընդգծել է Վրեժ Քասունին: ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թ.: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |