Երևանում տեղի է ունեցել Սլավա Ստեփանյանի բեմականացմամբ «Ոտքի’, դատարանն է գալիս» ներկայացման պրեմիերան 6 սեպտեմբերի 2010 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Միջազգային «Կարոտ» փառատոնի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի’, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով համանուն ներկայացման պրեմիերան»,-ասել է փառատոնի հիմնադիր ու նախագահ Մեցո Իգիթյանը սեպտեմբերի 6-ին կայացած մամլո ասուլիսում: Ներկայացմանը մասնակցել են հայտնի ռուսաստանցի դերասաններ, ՌԴ ժողովրդական դերասաններ Էմմանուիլ Վիտորգանը, Իգոր Կոստոլևսկին և Ալեքսեյ Պետրենկոն: Ներկայացումը բեմադրել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը: «Մասնակցությունը ներկայացմանը, և դրանում ինձ հետ համամիտ կլինեն իմ գործընկերները, ոչ թե զուտ դեր է, այլ մեր մարդկային դիրքորոշումը, մեր վերաբերմունքն է Հայոց ցեղասպանության հանդեպ, մեր ցավն է, ընակալումը, ցասումն ու այն ամենի մերժումը, ինչ կատարվել է»,-ասել է Իգոր Կոստոլևսկին: Խոսելով հայ հանդիսատեսի արձագանքի մասին` դերասանը նշել է, որ, բեմ դուրս գալով, նա կողմնորոշվում է դահլիճում տիրող լռությամբ: «Երեկ այնպիսի զգացողություն էր, կարծես հանդիսատեսը դահլիճ է եկել մի մեծ ցավով, տագնապով, ինչը հաղորդվում էր նաև մեզ»,-ասել է Իգոր Կոստոլևսկին: Նա նշել է նաև, որ հաճույքով կխաղա հայկական թատրոններում, եթե նրան հրավիրեն: Սլավա Ստեփանյանի բեմականացմամբ «Ոտքի’, դատարանն է գալիս» ներկայացումը բեմ է ելնում երկրորդ անգամ: Նրա մոսկովյան պրեմիերան տեղի է ունեցել 2 տարի առաջ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |