Սերժ Ավետիքյան. «Իմ արվեստոում ես օգտագործում եմ շատ դաժան, երբեմն, նույնիսկ, վայրենի թեմաներ»

Սերժ Ավետիքյան. «Իմ արվեստոում ես օգտագործում եմ շատ դաժան, երբեմն, նույնիսկ, վայրենի թեմաներ»

PanARMENIAN.Net - «Ես օգտագործում եմ շատ դաժան, երբեմն, նույնիսկ, վայրենի թեմաներ: Սակայն ես դեմ եմ, որ ֆիլմը ճնշում գործի հանդիսատեսի վրա: Անիմացիան թեման կտրուկ փոխելու հատկություն ունի, այդ պատճառով էլ վերջին յոթ տարիներին ես երեք անիմացիոն ֆիլմ նկարահանեցի», - ասել է Կանի կինոփառատոնում «Շների կղզի» անիմացիոն ֆիլմի համար Ոսկե արմավենի մրցանակի արժանացած ռեժիսորը` Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերի համաձայն, ReAnimania փառատոնը ոչ միայն հնչեղ անուն ունի, այլև երիտասարդ ռեժիսորներին հնարավորություն կտա փոքրիկ խմբերով ֆիլմեր նկարելու միջոցներ գտնել: «Բացի այդ, փառատոնի ընդամենը տասը տարբեր ֆիլմերը դիտելով, հայերը կարող են պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է կատարվում անիմացիայի աշխարհում», - ընդգծել է Սերժ Ավետիքյանը:

Ռեժիսորն ընդգծել է նաև, որ փառատոնը հիանալի առիթ է հանդիպելու տարբեր ստուդիաների լավագույն անիմատորների հետ, որոնք ժամանել են Երևան` ReAnimania փառատոնի կազմակերպիչների հրավերով:

«Ես պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ այս տարի Երևանում միջազգային երկու` ReAnimania և «Ոսկե ծիրան» փառատոներին մասնակցելու համար», - ընդգծել է Սերժ Ավետիքյանը:

Սերժ Ավետիքյանի «Շների կղզի» ֆիլմի ցուցադրումն ու քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---