Հայ անիմատորները կվերապատրաստվեն Ֆրանսիայի Gobelins ինստիտուտի կերպարվեստի դպրոցում11 սեպտեմբերի 2010 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Ես միջազգային շատ փառատոների եմ մասնակցել ու ինձ համար շատ հետաքրքիր է ականատես լինել մի նոր փառատոնի ստեղծմանը` աշխարհի ոչ այնքան հայտնի մի մայրաքաղաքում», - ասել է Gobelins ինստիտուտի կերպարվեստի դպրոցի միջազգային կապերի մենեջեր Էրիկ Ռիվերը: Gobelins ինստիտուտը Ֆրանսիայի հայտնի ինստիտուտներից է, որտեղ սովորեցնում են լուսանկարչություն, մեդիա արվեստ և անիմացիա: Նրա խոսքերի համաձայն, անիմացիան մարդիկ հաճախ նմանեցնում են մուլտիպլիկացիային, սակայն անիմացիոն առաջի ֆիլմը նկարահանվել է 20-րդ դարում և ավելի քան 100 տարվա գոյության ընթացքում հսկայական փոփոխություններ է կրել: Էրիկ Ռիվերը նշել է, որ Gobelins ինստիտուտում ուսանողների շատ խիստ ընտրություն է կատարվում, քանի որ 25 տեղի համար մրցում են 700-1000 դիմորդ: «Սակայն կարծում եմ, որ Հայաստանի դիմորդների համար կարող ենք ամեն տարի գոնե մեկ տեղ թողնել` կերպարվեստի դպրոցում վերապատրաստվելու համար», - նշել է Gobelins ինստիտուտի միջազգային կապերի մենեջերը: Նա խոստացել է ինստիտուտի, այնտեղի դասավանդման մեթոդների մասին պատմել սեպտեմբերի 12-ին կայանալիք իր դասախոսության ընթացքում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |