EuroVoice առաջին երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Բամբիռ» խումբը

PanARMENIAN.Net - «Բաբմիռ» ռոք-խումբը «That’s fine with us» հեղինակային երգով կներկայացնի Հայաստանը EuroVoice եվրոպական առաջին երգի մրցույթում, որը կկայանա սեպտեմբերի 23-24-ը Աթենքում (Հունաստան): Այդ մասին սեպտեմբերի 18-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Բամբիռ» խմբի մենակատար Նարեկ Բարսեղյանը:

«Այս երգի ստեղծման ժամանակ մեզ ոգեշնչել են միջնադարյան բանաստեղծ Ռումիի ստեղծագործությունները, և այն պետք է հետաքրքրի եվրոպական ունկնդրին»,- նշել է Նարեկ Բարսեղյանը:

Որպես Հայաստանը ներկայացնող խումբ` Բամբիռն ընտրվել է ինտերնետային քվեարկության արդյունքում, որի ժամանակ հավաքել է ձայների առավելագույն քանակը: Համընդհանուր քվեարկության արդյունքերով Բամբիռը մայիսից զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ լսողների քանակով երգն առաջինն է և ինտերնետում ունեցել է 26 015 լսում: Մրցույթը կհեռարձակվի հայկական հեռուստաալիքներից մեկի եթերում:

EuroVoice մրցույթին կմասնակցեն Եվրոպայի 33 երկրների ներկայացուցիչներ: Հաղթողը կորոշվի SMS-քվեարկության արդյունքում: Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ հեռուստադիտողը կարող է քվեարկել ինչպես դուր եկած կատարողի օգտին, այնպես էլ դուր չեկած կատարողի դեմ: Մրցույթի հաղթողը 100 հազ. եվրոյի չափով մրցանակ կստանա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---