Կրասնոդարում կկայանա «Կուբան-Jazz-2010» փառատոնը` նվիրված Գեորգի Գարանյանի հիշատակին21 սեպտեմբերի 2010 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-24-ը Կրասնոդարում և շրջանի այլ քաղաքներում կկայանա «Կուբան-Jazz-2010» փառատոնը` նվիրված հայտնի ջազմեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, փառատոնի հիմնադիր Գեորգի Գարանյանի հիշատակին: Հոկտեմբերի 22-ին` փառատոնի բացման օրը, Կրասնոդարի Երաժշտական թատրոնում ելույթ կունենան ամերիկացի ջազ-կիթառահար Սթենլի Ջորդանը, Ֆինլանդիայից ժամանած ջութակահար-վիրտուոզ Վիտալի Իմերելին, ինչպես նաև երաժիշտ ու պրոդյուսեր Ասհադ Սայֆուլլինը (կոնտրաբաս): Փառատոնում ելույթ կունենան նաև ամերիկացի սաքսոֆոնահար Քրեյգ Հենդին և «ՄոսԳորՏրիո» ջազ-համույթը` Յակով Օկուն (ռոյալ), Մակար Նովիկով (բաս), Ալեքսանդր Մաշին (հարվածայիններ): «Կուբան-Jazz-2010» V Միջազգային փառատոնը կփակի Կրասնոդարի Գեորգի Գարանյանի բիգ-բենդի և Կառլ Ֆրիերսոնի «DePhazz» էլեկտրոնային երաժշտության պարային խմբի համերգը, հաղորդում է Յուգոպոլիսը` հղում անելով «Պրեմիերա» ՍՄ մամլո ծառայությանը: Գեորգի Գարանյանը վախճանվեց 2010 թվականի հունվարի 11-ին Կրասնոդարում հյուրախաղերի ժամանակ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |