Գագիկ Գինոսյան. Ազգային մշակույթն ազգային ինքնության պահպանման հիմքն է

PanARMENIAN.Net - «Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում ՀՀ մշակույթի նախարարության հետ, սակայն Հայաստանին անհրաժեշտ է բարձր մակարդակով մշակված մշակութային քաղաքականություն»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի ղեկավար, մշակութաբան և ազգագրագետ Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքերով, ազգային մշակույթն ազգային ինքնության պահպանման հիմքն է, ուստի այն պետք է առաջնային նշանակություն ունենա պետության համար:

«Եթե Հայաստանի վարչապետն աջակցում է ջազային փառատոնների անցկացմանը, իսկ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան այցելած արտասահմանցի հյուրերին տանում է ջազ-ակումբ, դա խոսում է պետության առաջին այրերի նախապատվությունների մասին»,- ասել է Գինոսյանը և ավելացրել, որ եթե հյուրերին տանեն Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունների համերգներին, ապա բոլոր նախարարները կհետևեն նրանց օրինակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---