Ժամանակին հայտնի «Հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անիի կառույցներն ավերման եզրին են

Ժամանակին հայտնի «Հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անիի կառույցներն ավերման եզրին են

PanARMENIAN.Net - Համաշխարհային ժառանգության հիմնադրամը Անին ներգրավել է 12 անհետացող մշակութային արժեքների ցանկում, որոնց կորուստն անուղղելի սխալ կլինի այն երկրների համար, որտեղ գտնվում են այդ արժեքները: Այդ մասին ասվում է Սան-Ֆրանցիսկոյում գտնվող Համաշխարհային ժառանգության հիմնադրամի զեկույցում: Դրա պատճառը, ինչպես նշում է CNN-ը, այդ երկրների իշխանությունների անուշադրությունն ու արհամարական վերաբերմունքն է:

Զեկույցում մատնանշվում են 200 տեսարժան վայրեր, որոնք անհետացման եզրին են, սակայն դրանցից 3-ը, որոնց թվում փորձագետները նշել են նաև Անին, առավել մեծ վտանգի տակ են:

Անի քաղաքի ավերակները գտնվում են Թուրքիայի և Հայաստանի սահմանին, իսկ քաղաքը թվագրվում է 11-րդ դարով: Ժամանակին հայտնի «Հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անիի կառույցներից շատերն ավերման եզրին են:

«Անին կարելի է անվանել աշխարհի 10 լավագույն տեսարժան վայրերից մեկը»,- հաղորդել է Համաշխարհային ժառանգության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Մորգանը: Նա ավելացրել է նաև, որ Անին քաղաքականության ճահիճն է ընկել այն պատճառով, որ գտնվում է երկու երկրների սահմանին, որոնց միջև չկան դիվանագիտական հարաբերություններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---