Հայաստանի Ազգային գրադարանը քարոզչություն է սկսում երեխաների շրջանում

Հայաստանի Ազգային գրադարանը քարոզչություն է սկսում երեխաների շրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային գրադարանը տարբեր միջոցներով աշխատում է տարածել գրքի քարոզչությունը հասարակության տարբեր շրջաններում, ընթերցողներին, մատաղ սերնդին կապել գրքի հետ:

Մանուկներին գրքի հետ կապելու, դեռ մանկուց նրանց մեջ գրքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով նոյեմբերի 19-ին Հայաստանի Ազգային գրադարանը իր Շրջիկ գրադարանով կայցելի Երևանի թիվ 99 նախապատրաստական ուսումնական հաստատություն: Բիբլիոբուսում մանուկները կծանոթանան հայ և օտարազգի մանկագիրների գրքերի ցուցադրությանը:

Մանկապարտեզում մանուկների հետ հանդիպմանը կմասնակցեն նաև մանկագիրներ: Այս նախաձեռնությունը` մանուկների շրջանում գրքի քարոզչությունը, Ազգային գրադարանը կդարձնի շարունակական:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---