«Մամա» երգը Վլադիմիր Արզումանյանը նվիրել է բոլոր հայերին

«Մամա» երգը Վլադիմիր Արզումանյանը նվիրել է բոլոր հայերին

PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 23-ին կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ում է նվիրված «Մամա» երգը, «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում հաղթած դիմիր Արզումանյանըասխանել է, որ նվիրում է այն բոլոր հայերին:

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ վիճակվեց ներկայացնել մեր երկիրը նման հեղինակավոր մրցույթում ու հաղթել»,-ասել է Վլադիմիրը: Տղայի ուսուցչի և պրոդյուսերի խոսքերով, Վլադիմիրը մանկուց շատ ակտիվ երեխա էր, սակայն հաղթանակն ու ինքնավստահությունը տևական աշխատանքի արդյունք են:

Վլադիմիրին ու նրա ընկերներին՝ շոուի մասնակիցներին,շնորհավորեց աև «Ֆրանս Տելեկոմ» ընկերության (Օրանժ Արմենիա) գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան՝ նվերներ հանձնելով երեխաներին: «Կատարումը հիանալի էր: Սա մեծ իրադարձություն է նաև «Օրանժի» համար, որը գլխավոր հովանավորն էր»,-հավելել է նա:

Նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010»-ն ավարտվեց Հայաստանի փայլուն հաղթանակով: Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը հավաքեց 120 միավոր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---