«Կինոաշունը» Հայաստանում բարի ավանդույթ կդառնա

«Կինոաշունը» Հայաստանում բարի ավանդույթ կդառնա

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց «Կինոաշուն» փառատոնը: «Այժմ հոկտեմբերը կլինի ազգային կինոյի ամիս և ամեն տարի հոկտեմբերին կցուցադրվեն հայկական ֆիլմեր: «Կինոաշուն» փառատոնի նպատակն է վերականգնել հայրենական ֆիլմերի ցուցադրության ավանդույթը»,-դեկտեմբերի 16-ին լրագրողներին է ասել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ըստ նրա, «Կինոաշունը» դրական արձագանք ստացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Գևորգ Գևորգյանը նշեց, որ Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում ողջ ամիս ցուցադրվեցին հին ու նոր հայկական ֆիլմեր:

«Մենք մտադիր ենք մի փոք փոխել «Կինոաշունի» ձևաչափը: Մենք ցանկանում ենք վերականգնել կինոցանց հասկացությունը, կենտրոններ ստեղծել մարզերում և Երևանի համայնքներում, մշտապես ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար, ինչպես նաև ցուցադրություններ կկազմակերպվեն բաց երկնքի տակ»,-ասել է Գևորգյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---