Սամվել Կարապետյան. Իրականում Կարսում արդեն գոյություն չունի Եղիշե Չարենցի տունը՝ հակառակ քրդերի պնդումների16 դեկտեմբերի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Չնայած քրդերի պնդումներին, իրականում Կարսում արդեն գոյություն չունի Եղիշե Չարենցի տունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա նշել է, որ քրդերը նշում են այն թաղամասը, որտեղ իբր գտնվում է Չարենցի տունը, սակայն, իրականում այդ թաղամասն արդեն գոյություն չունի: Ըստ նրա, դա ընդամենը փող աշխատելու հերթական միջոցն է քրդերի համար: Սամվել Կարապետյանը պատմել է, որ երբ 2000թ. նա այցելեց Կարս, նրան ցույց տվեցին մի ավերված տուն, ասելով, որ դա Եղիշե Չարենցի տունն է: «Երբ ես վերջերս այցելեցի Կարս, ինձ արդեն մեկ այլ տուն ցույց տվեցին՝ ասելով, թե դա է Չարենցի տունը»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ ամեն անգամ տարբեր տներ ցույց տալով քրդերը պնդում էին, որ դա Չարենցի տունն է: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդագրություն են հրապարակել, որի համաձայն կիսավեր այն տունը Կարսում, որտեղ ըստ քրդերի պնդումների ծնվել է մեծ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը, վաճառքի է հանվել: Տունը գնահատվում է 180 հազար դոլար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |