Շուտով հայ հանդիսատեսի դատին կարող է հանձնվել հայրենական արտադրության 3D անիմացիոն ֆիլմը

Շուտով հայ հանդիսատեսի դատին կարող է հանձնվել հայրենական արտադրության 3D անիմացիոն ֆիլմը

PanARMENIAN.Net - «Այս տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցել է Կաննի ու Մոսկվայի կինոշուկային, ընդ որում Կաննում արդեն երկրորդ անգամ: Արդյունքը եղավ պայմանավորվածությունը հնդկական «Փրկաշ Շարմա» կինոընկերության հետ՝ 3D անիմացիոն ֆիլմի համատեղ արտադրության մասին: Այդ մասին դեկտեմբերի 16-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը՝ ամփոփելով տարին: Ըստ նրա, որոշակի սյուժե ֆիլմը դեռևս չունի:

«Կինոշուկաներին մասնակցելու շնորհիվ կինոկենտրոնին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել որոշ կինոընկերությունների հետ, որոնք համատեղ կֆինանսավորեն մի շարք ֆիլմեր և նախագծեր»,-ասել է Գևորգյանը՝ հավելելով. «Կինոշուկայում ամենակարևորը ոչ թե ֆիլմ վաճառելն է, այլ կապեր հաստատելը«:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---