Այս տարի Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Բեռլինի կինոփառատոնին

Այս տարի Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Բեռլինի կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին բացվում է Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնը, որին առաջին անգամ իր մասնակցությունն է ցուցաբերում Հայաստանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել են ՀՀ մշակույթի նախարարությունում, վերջինիս աջակցությամբ փառատոնին մասնակցում են «Ռոմանտիկները» նախագիծը (կինոռեժիսոր-սցենարիստներ Արեգ Ազատյանը և Շողիկ Թադևոսյանը), «Ժաննան և ձայները» ֆիլմը (պրոդյուսեր` Արմինե Աբրահամյան, ռեժիսոր` Միքայել Վաթինյան): Կինոփառատոնին կմասնակցի նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Նարեկ Ներսիսյանը, որը նկարահանվել է ամերիկյան արտադրության «Այստեղ» ֆիլմում:

Հիշեցնենք, որ փառատոնին Հայաստանից որպես անկախ մասնակից հանդես կգա նաև ոչ պրոֆեսիոնալ կինոյի հայկական կենտրոնը (CANC): Վերջինս ներկայացրել է 5 ֆիլմ. Արտ Հովհաննիսյանի «Պապիկը» փաստագրական ֆիլմը (1 րոպե) և «Շուն, որը չէր սիրում շքերթ» (7 րոպե) ֆիլմը, Շավարշ Համբարձումյանի «Դաժան վեպ» (12 րոպե) անիմացիոն ֆիլմը, Մելինե Գրիգորյանի «Նրան, ով ինձ այդպես էլ չճանաչեց» (19 րոպե) ֆիլմը և Նարեկ Բեգլարյանի «Էժան Ձմեռ պապ» (5 րոպե) կատակերգությունը:

Փառատոնը կավարտի աշխատանքը փետրվարի 20-ին: «Բեռլինալեի» մրցութային ծրագրին մասնակցում է 22 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրին գլխավորում է հայտնի դերասանուհի և ռեժիսոր Իզաբելլա Ռոսսելինին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---