«Ուտոպիանա» ՀԿ-ն ներկայացնում է «Ձայն` Ձայն չունեցողներին» նախագիծը

«Ուտոպիանա» ՀԿ-ն ներկայացնում է «Ձայն` Ձայն չունեցողներին» նախագիծը

PanARMENIAN.Net - «Ուտոպիանա» հասարակական կազմակերպությունը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և KASA հիմնադրամի հետ համագործակցությամբ, Կանանց միջազգային օրվա շրջանակում ներկայացնում է` ռեժիսոր Կարոլ Ռուսսոպուլոսի գործունեությանը նվիրված «Ձայն` Ձայն չունեցողներին» նախագիծը:

Նախագծի շրջանակում կկայանա մեծարանքի երեկո Կարոլ Ռուսսոպուլոսի հիշատակին: Կցուցադրվի նրա ռեժիսորությամբ նկարահանված «Ոտքի. Կանանց ազատագրման շարժման մի պատմություն(1970-1980)» 90 րոպեանոց ֆիլմը: Այնուհետև կկայանա քննարկում` «Հայացք ներկայից 70-ականների պայքարին և նրա ազդեցությանը» թեմայով, հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը:

Մոտ 150 վավերագրական ֆիլմի հեղինակ Կարոլ Ռուսսոպուլոսը (1945-2009) 40 տարի շարունակ վավերագրել է ֆեմինիստական, հակաիմպերիալիստական, բանվորական պայքարներ` առաջնությունը մշտապես տալով «ձայն չունեցողներին», հարստահարվածներին ու մերժվածներին, այն անանուններին, ովքեր իրենց հետքն են թողել պատմության էջերում: «Շարժական վիդեոն անմիջական խոսքի հնարավորություն էր տալիս խնդրո առարկա մարդկանց, որոնք այդպիսով զերծ էին մնում լրագրողների ու մամուլի մամլիչից, և որոնք ի դեմս վիդեոյի կարող էին ստեղծել իրենց սեփական ինֆորմացիան»,- ասում էր նա :

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---