Տիգրան Սարգսյանը պարգևատրեց սիրո բարեխոս Սբ.Սարգսի տոնի առթիվ կազմակերպված մրցույթների հաղթողներին

Տիգրան Սարգսյանը պարգևատրեց սիրո բարեխոս Սբ.Սարգսի տոնի առթիվ կազմակերպված մրցույթների հաղթողներին

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է Սուրբ Սարգսի տոնի առիթով կազմակերպված ցուցահանդես-մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությանը։ Վարչապետ Սարգսյանը պատվոգրեր և մրցանակներ է հանձնել պրոֆեսիոնալ ցուցահանդես-մրցույթում հաղթող ճանաչված 12 երիտասարդ ստեղծագործողներին, ինչպես նաև պատվոգրերով պարգևատրել ոչ պրոֆեսիոնալ մրցույթում աչքի ընկած լավագույն 16 ստեղծագործողներին` գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի և կիրառական արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար:

«Պետք է արձանագրենք, որ պետության և եկեղեցու հետևողական համագործակցության շնորհիվ Սուրբ Սարգսի տոնն այսուհետ մտել է մեր կենցաղի մեջ և մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել: Դրան նպաստում է նաև այն նշանակությունը, որը պետությունը տալիս է ազգային ավանդույթների վերականգնմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդես-մրցույթներին մասնակցած բոլոր արվեստագետներին և շնորհավորելով նրանց հաղթանակի կապակցությամբ` մաղթել նորանոր հաջողություններ իրենց ընտրած ոլորտներում:

Սիրո բարեխոսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթները կազմակերպել էր Աշխարհի հայ նկարիչների միությունը Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ: Երիտասարդ արվեստագետների պրոֆեսիոնալ մրցույթում ներկայացված շուրջ 80 ստեղծագործությունները «ԱրմենՏել»-«Բիլայն» ընկերության հովանավորությամբ տպագրվել են գունազարդ ամենամյա պատկերագրքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---