Իրանը նեղացել է Լուվրից և խզել նրա հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Թեհրանը հայտարարել է Լուվրի հետ հարաբերությունները խզելու մասին, հաղորդում է Associated Press-ը: Իրանի մշակութայի իշխանությունների ներկայացուցիչը պատճառն անվանել է ֆրանսիական թանգարանի կողմից իր խոստումները և սոտրագրված համաձայնությունները չկատարելը:

Լուվրը պարտավորվել է Թեհրանի ցուցահանդես ուղարկել պարսկական հնություններ իր ֆոնդերից, սակայն առանց պատճառները բացատրելու չի արել դա: Ընդ որում պարտավորությունների իր մասը Թեհրանը կատարել է` մի քանի տարի առաջ իր թանգարաններից ցուցանմուշներ ուղարկելով Փարիզ:

Ինչպես հայտարարել է իրանցի պաշտոնյան, «մենք չենք ցանկանում, որպեսզի եվրոպական երկրները մեզ վրա վերևից նայեն նաև մշակութային ոլորտում»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---