Շուշան Պետրոսյան. Հանրությունն իրավունք չունի մատնանշել աստղերին ինչպես վարվել ստացած նվերների հետ 5 ապրիլի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Հանրությունն իրավունք չունի մեկնաբանելու այն, թե ինչ նվերներ ստացան հայ էստրադայի աստղերը «Տաշիր-2011» համահայկական մրցանակաբաշխության ժամանակ կամ թե մատնանշել թե ինչպես է պետք վարվել ստացած նվերների հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է երգչուհի Շուշան Պետրոսյանը: Երգչուհին, որը արարողության ընթացքում բնակարանի հավաստագիր ստացավ որպես նվեր, նշել է, որ նա վաստակել է այն իր աշխատանքով: «Նման անկիրթ վերաբերմունք ես դեռ չեմ տեսել: Երբ մենք բարեգործությամբ ենք զբաղվում, ոչ ոք այդ մասին չի խոսում, սակայն, երբ մեզ նվիրատվություն են անում, դա դառնում է օրվա գլխավոր թեման»,-ասել է երգչուհին: Նա նշել է նաև, որ մարդրկ կարող էին մի փոքր ուրախանալ, որ հայ էստրադայի աստղերը նման ուշադրության արժանացան: Անդրադառնալով խսիտ քննադատությանը բուն արարողության վերաբերյալ՝ Շուշան Պետրոսյանն ասել է, որ «Տաշիր-2011»-ը անցկացվեց շատ բարձր մակարդակով: «Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մյուս համերգենրի կազմակերպիչները կարող են օրինակ վերցնել այդ արարողությունից»,-ասել է նա: Ապրիլի 3-ին Մոսկվայի Պետական Կրեմլի պալատում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Այդ նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ հանրության կողմից: Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ: Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: Սակայն, տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-in «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի միջոցով միջոցներ կհավաքագրվեն անօթևան ընտանիքների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |