Ժան Պոլ Շինտուն Երևանում «ԱՐՄՄՈՆՈ»-յի ժամանակ ներկայացրեց Կամյուի «Առաջին մարդը» 6 ապրիլի 2011 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Շինտուն Ալբեր Կամյուի «Առաջին մարդը» մոնոներկայացմամբ (բեմադրությունը` Շինտուի) հանդես եկավ Երևանում «ԱՐՄՄՈՆՈ» Մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Շինտուն ելույթ էր ունենում բոլորովին դատարկ բեմում: Բեմադրությունում գրեթե բացակայում էին գործողությունն ու պլաստիկան, հիմնական շեշտը խոսքի վրա էր: Շինտուն վերապատմում էր Կամյուի կյանքը, որը նա գրել էր հինգ տարվա ընթացքում: Ամեն անգամ, պատմելով կյանքի փուլերից մեկի մասին, դերասանը կուլիս էր գնում: «Ես իզուր չեմ ընտրել Կամյուին իմ ներկայացման համար, նա կյանքի մեծ ճանապարհ է անցել, և նրա ճակատագիրը շատ նման է իմ նախնիների ճակատագրին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կիսվել է դերասանը: Ժան Պոլ Շինտուն հայտնի դերասան և ռեժիսոր է, ավելի քան 60 դեր է խաղացել, աշխատում է բացառապես դասական ստեղծագործությունների հետ: Անցյալ տարի նա արդեն այցելել է Հայաստան Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում` Էժեն Իոնեսկոյի «Աթոռներ» մոնոներկայացումով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |