Ռազմիկ Դավոյանը ուսանողների նախընտրած հեղինակն է

Ռազմիկ Դավոյանը ուսանողների նախընտրած հեղինակն է

PanARMENIAN.Net - Հայ ուսանողների շրջանում Ռազմիկ Դավոյանը հայ մերօրյա գրականության ամենապահանջված գրողն է: Այս մասին լրագրողներին հայտնեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Ափինյանի խոսքերով, Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի հարցմանը մասնակցած շուրջ 200 ուսանողներն իրենց նախապատվությունը տվել են Դավոյանի «Եթե աստված կամենա» վեպին, «Հեքիաթ հին և նոր մղձավանջներում» բանաստեղծությունների շարքին և «Կենսական էներգիայի ուսմունքը» գիտական աշխատանքին:

Դավոյանին հաջորդում են Հրաչյա Սարուխանը, Լևոն Խեչոյանը, Ալվարդ Պետրոսյանը, Հովհաննես Մելքոնյանը, Լևոն Ջավախյանը, Արմեն Մարտիրոսյանը, երգիչ Արթուր Մեսչյանը, Հրաչյա Թամրազյանը, Սարգիս Կարեյանը և Ալեքսանդր Ղումաշյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---