Եվրատեսիլ-2010-ի մասնակիցը գտնում է, որ մրցույթի արդյունքները կախված են ժյուրիից, որին ոչ ոք չի տեսնի

Եվրատեսիլ-2010-ի մասնակիցը գտնում է, որ մրցույթի արդյունքները կախված են ժյուրիից, որին ոչ ոք չի տեսնի

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ-2011-ի արդյունքը կախված կլինի ժյուրիից, որին ոչ ոք չի տեսնի: Այդ մասին հայտարարել է Եվրատեսիլ-2010-ի ուկրաինացի մասնակից՝ երգչուհի Ալյոշան: Անդրադառնալով նրան, թե իր կարծիքով ով է այս տարվա մրցույթի գլխավոր ֆավորիտը, երգչուհին ասել է, որ դա անհնար է կանխատեսել: Ըստ նրա, նոր կանոնների համաձայն արդյունքի 50 տոկոսը կախված է հանդիսատեսի քվեարկությունից, 50 տոկոսը՝ ժյուրիից, որին ոչ ոք չի տեսնում: «Բացի այդ, մարդիկ իրենց նախապատվություններում ղեկավարվում են հայրենասիրական մղումներով, ոչ թե պրոֆեսիոնալ՝ այ մենք այս երկրի հետ բարեկամներ ենք, ուստի, կաջակցենք այդ երկրին, իսկ մյուսին՝ ոչ, որքան էլ տաղանդավոր լինի նրա ներկայացուցիչը»,-ասել է նա, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---