«Բամբիռը» պարգևատրվել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Հայ ժամանակակից երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև «Բամբիռ» խմբի հիմնադրման 30-ամյակի առթիվ` խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Բարսեղյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, ասվում է նախարարության պաշտոնական կայքէջում:

Գագիկ Բարսեղյանը ծնվել է 1954թ. Երևանում: 1978 թ.-ին հիմնել է «Բամբիռ» ֆոլկ-ռոք խումբը: Նա ավելի քան 200 երգերի հեղինակ է: Գրել է երաժշտություն բազմաթիվ թատերական բեմադրությունների և կինոների համար:

Այժմ «Բամբիռ» խումբը հանդես է գալիս նոր, երիտասարդ կազմով, որի մեջ է նաև Գագիկ Բարսեղյանի որդին` Նարեկ Բարսեղյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---