«Եվրատեսիլ-2011»-ի Ուկրաինայի մասնակիցը մտադիր է իր ելույթի համար ավելի քան կես միլիոն դոլար ծախսել

«Եվրատեսիլ-2011»-ի Ուկրաինայի մասնակիցը մտադիր է իր ելույթի համար ավելի քան կես միլիոն դոլար ծախսել

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2011»-ի Ուկրաինայի մասնակիցը պատրաստվում է Դյուսելդորֆում իր ելույթի կազմակերպման համար ավելի քան կես միլիոն դոլար ծախսել: «Ես կարծում եմ, որ դա կես միլիոն դոլարից ավելի կլինի: Այդ գումարը միանշանակ ավելի շատ է լինելու»,- ասել է Միկա Նյուտոնը: Պետությունը չի մասնակցում ուկրաինուհի մասնակցի ելույթի ֆինանսավորմանը, ուստի Միկա Նյուտոնն ու նրա պրոդյուսեր Տիմոֆեյ Նագոռնին ստիպված են ինքնուրույն միջոցներ փնտրել:

«Փնտրում ենք, կապ հաստատում հովանավորների հետ: Ես կարող եմ ասել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Առավել ևս հիմա: Մենք պարզապես Տիմոֆեյի հետ միասին միանգամից որոշեցինք, որ պետությունը չափազանց շատ խնդիրներ ունի, և այժմ թող նրանք զբաղվեն այդ խնդիրներով ու բարելավեն մեր կյանքը: Իսկ Տիմոֆեյը` որպես գործարար, որը շատ գործարար ընկերներ ունի, այնուամենայնիվ հույսը նրանց վրա կդնի»,- կիսվել է Միկա Նյուտոնը, հաղորդում է Սևոդնյա.ua-ը:

Միկա Նյուտոնը «Եվրատեսիլ-2011»-ում հանդես կգա «Angel» երգով: Նա 6-րդ համարի ներքո ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 12-ին:

Այս տարի Դյուսելդորֆում «Եվրատեսիլին» կմասնակցեն 43 երկրների ներկայացուցչներ: «Եվրատեսիլ 2011»- մասնակից երկրներն արդեն անցկացրել են ազգային ընտրությունը և պարզել մասնակիցների անունները: Եվրոպական հեռարձակման միությունն արդեն ստացել է «Եվրատեսիլ 2011»-ի բոլոր մասնակիցների երգերը: Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի երգչուհի Էմմին, ով ելույթ կունենա «Boom-Boom» երգով (երաժշտություն` Apricota խմբի, բառերը` Սոսի Խանիկյանի, գործիքավորումը`Արա Թորոսյանի)։ Այս երգն ընտրվել էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում SMS քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ` 50/50 հարաբերությամբ։ Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---