Էրմիտաժը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մշակութաբանական համալիր փորձաքննությունների ոլորտում

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին այցելել է Հայաստանի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Իր այցի ընթացքում Պիոտրովսկին մանրամասն ծանոթացել է մշակութաբանական համալիր փորձաքննությունների կատարման և անցկացման առանձնահատկությունների հետ: Նա ծանոթացել է այն մշակութաբանական համալիր փորձաքննությունների վարույթների հետ, որոնք կատարվել են ձեռագրագիտական, փաստաթղթային և նյութագիտական /ներկանյութ, մանրաթել/ համապատասխան բաժինների մասնագետների կողմից:

Այնուհետև, Պիոտրովսկին ծանոթացավ բաժնի պատմության, ինչպես նաև բաժնի փորձագետների հետ: Վերջում նա շրջել է այն բաժիններով և լաբորատորիաներով, որոնք մասնակցում են մշակութաբանական համալիր փորձաքննություններին: Մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Է. Ավանեսովը և վերը նշված բաժինների պետերը ներկայացրել են կատարված աշխատանքները և կարևորել մշակութաբանական փորձաքննությունների համալիր անցկացումը:

Ինչպես տեղեկացնում է բյուրոյի պաշտոնական կայքը, Պիոտրովսկին գոհունակություն է հայտնել մշակութաբանական փորձաքննությունների բաժնի կողմից կատարած աշխատանքների առնչությամբ և պատրաստակամություն հայտնել հետագա երկարատև համագործակցություն հաստատել բոլոր այն բաժինների հետ, որոնք մասնակցում են մշակութաբանական համալիր փորձաքննությունների անցկացմանը:

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին այցելել էր Հայաստան ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով, որպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---