Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը մասնակցել է «Դիմակ պլյուս» փառատոնին

Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը մասնակցել է «Դիմակ պլյուս» փառատոնին

PanARMENIAN.Net - Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ապրիլի 11-ին Մոսկվայում մասնակցել է «Դիմակ պլյուս» չորրորդ միջազգային թատերական փառատոնին՝ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումով: «Ներկայացումը շատ լավ ընդունվեց, այն հայերեն լեզվով էր, չկային ռուսերեն տիտրեր, և պարզապես ռուսերեն լեզվով անոտացիա էր ներկայացված ռուս հանդիսատեսին: Ներկայացումը շատ լավն է, այն հրապուրում է և ձայնային տեմբրով, պլաստիկայով և դա չի կարող չգրավել»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը պատմում է կույր աղջկա մտապատկերում կամ երևակայության մեջ տեղ գտած պատկերների, զգայական աշխարհի մասին: Դերակատարներն են Նարինե Գրիգորյանը և Սերգեյ Թովմասյանը:

Երևանի տիկնիկային թատրոնը բացի տիկնիկային ներկայացումներից, ունի նաև դասական ներկայացումներ մեծահասակների համար: Այն արդեն երկրորդ տարին անընդմեջ ներկայանում է նշված փառատոնին: 2010 թ. Հայաստանը ներկայացրել էր նույն թատրոնից Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» ներկայացումը:

«Դիմակ պլյուս» միջազգային թատերական փառատոնը «Ոսկե դրմակ» ռուսաստանյան հանրապետական թատերական փառատոնի մասն է կազմում, որի շրջանակներում հրավիրվում են ներկայացուցիչներ տարբեր երկրներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---