Հայկական թատերախմբի ելույթը Բոստոնում հարցականի տակ է

Հայկական թատերախմբի ելույթը Բոստոնում հարցականի տակ է

PanARMENIAN.Net - Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի թատերախումբը չի ժամանել Բոստոն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով: Ինչպես հաղորդում է Boston.com կայքը, թատերախումբը ապրիլի 27-ին պետք է ներկայացնի ում «Յոթերորդ զգայարան» ներկայացումը Charlestown Working Theater- և ապրիլի 25-ի երեկոյան պետք է ժամաներ ԱՄՆ:

«Այս երեկո մեր հայաստանցի գործընկերները պետք է ժամանած լինեին: Նրանք չեն ստացել մուտքի արտոնագրեր, որոնք պետք է ստացած լիներին դեռ մեկ շաբաթ առաջ: Մենք չգիտենք, արդյոք դա քաղաքական կամ բյուրոկրատական քայլ էր թե ոչ, բայց շատ մարդիկ հիմա զբաղվում են այդ հարցը կարգավորելու խնդրով», ասել է Charlestown Working Theater-ի տնօրեն Ջենիֆեր Ջոնսոնը: Նա նաև հավելել է, որ եթե թատերախումբը ժամանի Բոստոն, ապա ելույթ կունենա մոտակա հինգշաբթիից-ուրբաթ ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---