Լավագույն պատմվածքի «Ինքնագիր» գրական մրցանակը ստացավ լրագրող և լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը

Լավագույն պատմվածքի «Ինքնագիր» գրական մրցանակը ստացավ լրագրող և լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երևանում կայացավ «Ինքնագիր» գրական ակումբի մրցանակաբաշխությունը: Լավագույն պատմվածքի «Ինքնագիր» գրական մրցանակը ստացավ լրագրող և լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը իր «Հայկի պատմությունը և...» պատմվածքի համար:

«Ինքնագիր» գրական մրցանակը պետք է տրվեր 2010-ի ամռանը և աշնանը ներկայացված 30 պատմվածքներից ժյուրիի կողմից ընտրված լավագույնին:

«Ինքնագիր» գրական ակումբի նախագահ Վահան Իշխանյանը նշեց, որ մրցանակի համար քննարկում էր ևս երեք պատմվածներ: Սակայն քանի որ մրցանակը մեկին էր տրվելու, մյուսները մրցանակային տեղեր չգրավեցին: Այսուհանդերձ, նրա խոսքով, գնահատակնների արդյունքում առաջին տեղին հաջորդում են երկրորդ տեղում Սոնա Ավետիսյանի «Կարևորության խնդիրը», երրորդում` Արմեն Օհանյանի «Անձնական էջ. ՊոչԱՏՈւՄ», չորրորդում` Տաիշա Աբելարի «Տաիշը Լեննագանի բազարում» ստեղծագործությունները:

«Մրցանակը չի նշանակում, որ սա միակ օբյեկտիվորեն լավագույն պատմվածքն էր: Գրականության ընկալումը միայն սուբյեկտիվ է, և գոյութույն չունի օբյեկտիվորեն լավ գրական գործ, հետևաբար ժյուրիի անդամներն էլ առաջնորդվում են յուրաքանչյուրն իր ճաշակով և հարգում են մյուս անդամների և այլ մարդկանց ճաշակը, ու ովքեր համաձայն չեն մեր որոշմանը, նրանց սխալ չեն համարում: Այս չորս պատմվածքներն էլ արժանի են «Ինքնագիր» հանդեսում տպագրվելու: Արմեն Օհանյանի պատմվածքն արդեն տպագրվել է «Ինքնագրի» 6-րդ համարում, և եթե մյուս երեք պատմվածքների հեղինակները ցանկություն հայտնեն, բայց իրենց գործերը չտպագրեն այլ տեղ, ապա պատրաստ ենք դրանք նույնպես տպագրել «Ինքնագրի» առաջիկա համարում»,- հայտնել է Իշխանյանը:

Ժյուրիի անդամներն էին Պետհամալսարանի գրականության դասախոս Սիրանուշ Դվոյանը, գրական ակումբի նախագահ Վահան Իշխանյանը, ճարտարապետ Միսաք Խոստիկյանը, հաղորդում է «Ինքնագիր» գրական ակումբի մամլո ծառայությունը:

«Ինքնագիր» գրական մցանակը ստեղծվել է 2009 թվականին: Այս մրցանակաբաշխությունը թվով չորրորդն էր: Մրցանակի գումարը 40 հազար դրամ է:

Հայտարարվել է հաջորդ` 2011թ. գարուն-ամառ մրցանակաբաշխության մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---