Մայիսի 6,7,8-ին Երևանում կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» փառատոնը 3 մայիսի 2011 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6,7,8-ին Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միություն (ՀՊԶՄ) կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» փառատոնը, որի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արվեստի զարգացմանը: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել պատկերապատման վարպետության դասընթաց` պատկերապատման ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող վարպետների կողմից: Կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություն: Փառատոնի հյուրերը կլինեն «ՀՊԶՄ» կազմակերպության նախագահ, Ֆրանսիայի ք. Անգուլեմի Պատկերի և Պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, «ՀՊԶՄ» միջոցառումների պատասխանատու, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը: Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ: Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը (ՀՊԶՄ) ստեղծվել է 2007թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում: Պատկերապատման արվեստն ամբողջ աշխարհում ունի իր ուրույն տեղը և կոչվում է իններորդ արվեստ: Հայաստանում այս արվեստը նոր է վերելք ապրում, սակայն արդեն գոյություն ունեն ամսագրեր, որտեղ տպագրվում են պատկերապատումներ: Գործունեության չորս տարիների ընթացքում ՀՊԶՄ-ի կողմից կազմակերպվել են երկու միջազգային փառատոններ և մեկ պատկերապատման վարպետության դասընթաց, որին մասնկացել են տասնմեկ նկարիչ: Դասընթացների ընթացքում յուրաքանչյուր մասնակից ստեղծել է պատկերապատում, որը ցուցադրվել է Հայաստանի Նկարիչների Միությունում և Նարեկացի Արվեստի Միությունում: Փառատոնների շրջանակներում կայացել է պատկերապատման մրցույթ, որին մասնակցել են 50-ից ավել նկարիչներ: Խնկո Ապոր անվան մանկական գրադարանին նվիրաբերվել է հազարից ավել պատկերապատման գրքեր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |